ԱՄՆ Սենատի քննարկմանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւը

PanARMENIAN.Net - Սենատորներ Ջոն Էնսինը եւ Ռիչարդ Դուրբինը օրերս ԱՄՆ Սենատի քննարկմանն են ներկայացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձեւը, որի ընդունումը կհաստատի Հայոց ցեղասպանության վերաբարյալ պատմական փաստաթուղթը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն մեկընդմիշտ հաստատի Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից փաստագրված եւ այլ բարձրաստիճան ամերիկացիների, այդ թվում եւ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից ճանաչված պատմության անվիճելի փաստերը»,-նշել է Ջոն Էնսինը: Սենատոր Ռիչարդ Դուրբինն, իր հերթին, հայտարարել է.«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, մարդկության դեմ կազմակերպված հանցագործություն` ներառյալ սպանությունները, դեպորտացիան, կտտանքներն ու ստրկությունը: Վաշինգտոնի կողմից այդ պատմական փաստի ճանաչումը շատ մեծ նշանակություն ունի»: «ԱՄՆ ազգային արխիվում կան Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն փաստերով բնութագրող հազարավոր էջեր: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսը լավ հնարավորություն ունի այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 90-ամյակը, պայքար սկսել թուրքկան կողմի վարած 1915 թվականի իրադարձությունների ժխտման քարոզարշավի դեմ»,-հայտարարել է ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:



Այս փաստաթուղթը, որը մշակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւից հետո, կոչ է անում երկրի նախագահին «ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում 1,5 մլն հայերի սպանությունը բնութագրել որպես ցեղասպանություն»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---