Մադրիդի «Ռեալը» Forbes-ի վարկածով ամենաթանկ ակումբն է

Մադրիդի «Ռեալը» Forbes-ի վարկածով ամենաթանկ ակումբն է

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը, որտեղ կարևոր փոփոխություններ են գրանցվել: Առաջին տեղում այժմ Մադրիդի «Ռեալն» է, որն առաջ է անցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Դա տեղի է ունեցել 2004թ. ի վեր առաջին անգամ, երբ Forbes-ը նախաձեռնեց այս վարկանիշը:

Ըստ փորձագետների, իսպանական ակումբը գնահատվում է 3,3 մլրդ դոլար: Երրորդ տեղում է իսպանական «Բարսելոնան», որը գնահատվում է 2,6 մլրդ դոլար:

4-10-րդ տեղերում են «Արսենալը», «Բավարիան»,«Միլանը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---