18 ապրիլի 2013 - 12:21 AMT
Երևանում կկայանա շնորհանդես՝ «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում

Ապրիլի 19-ին տեղի կունենա «Հայերն Օսմանյան կայսրության վերջալույսին», «Հայկական պետության սահմաններն ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» և «Գրիգոր Գուլգուլյանի գործը» գրքերի շնորհանդեսը:

Գրքերը հրատարակվել են ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ, իսկ շնորհանդեսը կկայանա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումը կմեկնարկի ժամը 16:00-ին: