Քերին ի դեմս Թուրքիայի «կառուցողական դերակատարի է տեսնում սառեցված հակամարտությունների լուծման հարցում»

Քերին ի դեմս Թուրքիայի «կառուցողական դերակատարի է տեսնում սառեցված հակամարտությունների լուծման հարցում»

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ է ունեցել Պետքարտուղարության բյուջեի քննարկմանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեում: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Քերին, պատասխանելով կոնգրեսականների հարցին Թուրքիայի մասին, անդրադարձել է Ղարաբաղի ու Կիպրոսի խնդիրներին: «Թուրքիան մեզ հետ քննարկումներ է անցկացնում ի նպաստ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրների լուծման: Կարծում եմ, Թուրքիան այդ հարցերում հանդես կգա կառուցողական դիրքերից»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---