18 ապրիլի 2013 - 15:08 AMT
ՀԱՊԿ ՄՇ-ում քննարկում են համատեղ միջոցառումների ծրագրերը

Ապրիլի 16-18 ՀԱՊԿ Միավորված շտաբում ՀԱՊԿ ՄՇ պետ գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորությամբ խորհրդակցություններ են անցնում օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանավորման շուրջ: Քննարկվում է նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմավորումների ու կառավարման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցումների ցանկը մինչև 2020թ.: Աշխատանքին մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունները: