18 ապրիլի 2013 - 15:20 AMT
ՀԱԿ խմբակցության նիստերին Փաշինյանն ու Բագրատյանը չեն մասնակցում. Զուրաբյանին պատճառները հայտնի չեն

«Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար դառնալու մասին լուրերը ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հերքում է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց, որ խմբակցության վերջին նիստերին չեն մասնակցում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, Լևոն Զուրաբյանին էլ պատճառների մասին ոչինչ չեն ասել: ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատճառների մասին խորհուրդ տվեց հարցնել պատգամավորներին և ավելացրեց, որ խմբակցությունների նիստերին մասնակցելու համար հրավեր է լինում, կարող է նաև չլինել, բայց դրանց մասին բոլորը տեղեկանում են:

Ավելացնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Հրատ Բագրատյանը չէին մասնակցել նաև ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարին: