18 ապրիլի 2013 - 15:24 AMT
Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում

Հայաստանի Գավաթի խաղարկության «Շիրակ»-«Փյունիկ» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին Երևանի ժամանակով ժամը 19:00-ին «Հրազդան» մարզադաշտում, այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Փյունիկը» կիսաեզրափակչի երկու հանդիպումների արդյունքում 2:1 հաշվով առավելության է հասել «Գանձասարի» նկատմամաբ, իսկ «Շիրակը» 1:0 հաշվով` «Միկային»: