Լևոն Զուրաբյանը` Երևանի նոր ոստիկանապետի մասին. Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է

Լևոն Զուրաբյանը` Երևանի նոր ոստիկանապետի մասին. Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը, ինչպես կա, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ավելացրեց` թե ներսում ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն, էական չէ:

«Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ: Բայց նրան հանում են, բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է: Հիմա սրա անունն ի՞նչ դնես»,- ասաց նա: Ըստ Լևոն Զուրաբյանի` սրանով իշխանությունը ներքին խնդիրներն է լուծում. «Հակասություններ կան, լուծում են ինչ-որ կերպ: Բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում»:

Երևանի ոստիկանապետի պաշտոնում Ներսես Նազարյանի փոխարինում է Աշոտ Կարապետյանը:

 Ուշագրավ
---