Հայաստանի ազգային արխիվում ստեղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան

Հայաստանի ազգային արխիվում ստեղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարան

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվում 3 ամիս առաջ սկսվել է Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլեկտրոնային շտեմարանի ստեղծումը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու տեղեկացրել, որ. «Շտեմարանի ձևավորման աշխատանքները սկսելուց մինչև այսօր մենք ունենք ավելի քան 10 հազար անուն: Մինչև 2015 թ.՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, շտեմարանում տեղադրված կլինի մոտ 200.000 զոհի անուն»:

Ա. Վիրաբյանը նշել է, որ այս գործընթացը նախաձեռնելու տեսանկյունից մի փոքր ուշացել ենք, քանի որ Ցեղասպանության վերապրածներից այսօր ողջ մարդիկ գրեթե չկան, բայց էլեկտրոնային շտեմարանում հնարավոր կլինի գտնել ոչ միայն զոհված անձի անունը, այլևնրա ծննդյան թիվը և բնակավայրը:

Ամատունի Վիրաբյանի խոսքերով, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Արխիվը կհրապարակի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայությունները» ժողովածուի 4-րդ և 5-րդ հատորները: Ժողովածուի օրինակների վաճառքից գոյացած գումարի միջոցով ժողովածուն կթարգմանվի անգլերեն և թուրքերեն լեզուներով: Ազգային արխիվում նաև ցեղասպանությունը վերապրածների մոնոպատմություններ են ստեղծվելու, հրապարակվելու է հայերի կրած նյութական և շակութային կորուստները վկայող շուրջ 25 հազար փաստաթուղթ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---