Զալցբուրգում տեղի է ունեցել «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում![]() 18 ապրիլի 2013 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-16-ին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում տեղի ունեցավ «Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում` նվիրված հայ վանականության անցյալին և ներկա մարտահրավերներին: Կոնֆերանսը կազմակերպել էին Զալցբուրգի համալսարանը, «Պրո-Օրիենտե» կազմակերպությունը և Զալցբուրգի Բենեդիկտյան միաբանությունը, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սիմպոզիումին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից Կալվածոց տեսուչ Տ. Բագրատ վարդապետ Բերջեքյանը և Ամերիկայի Հայոց Արևելյան թեմից Տ. Դանիել վարդապետ Ֆնդիկյանը: Հայ և ընդհանուր վանականության վերաբերյալ զեկույցներ կարդացին Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր Դիտմար Վինկլերը, հայագետ Ժասմին Դում-Տրագուտը, ֆրանցիսկյան միաբանության անդամ Յոհաննես Շնայդերը, Բենեդիկտյան միաբանության անդամներ Գոտֆրիդ Գլասները և Պաուլուս Կոսին: Կոնֆերանսին ներկա էին նաև Զալցբուրգի Արքեպիսկոպոս Ալոիզ Կոլթգասերն ու Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |