Արգելվում է առանց դրոշմապիտակների ձայնասկավառակների և տեսասկավառակների վաճառքը![]() 18 ապրիլի 2013 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ից Հայաստանում արգելվում է առանց դրոշմապիտակների ձայնասկավառակների և տեսասկավառակների վաճառքը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը: «Հսկիչ նշանների միջոցով ցանկացած տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքով սահմանվում է էլեկտրոնային կրիչները հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորելու կարգը»,- նշել է Ա.Ազիզյանը: Նրա խոսքով` սա անհրաժեշտ պայքար է պիրատական արտադրանքի դեմ, իսկ Հայաստանում կրիչների, ձայնասկավառակների, տեսասկավառակների շուկայի 90-95 տոկոսը պիրատական արտադրանքն է, մինչդեռ եվրոպական երկրներում այդ թիվը կազմում է 70-80 տոկոս: «Պիրատական գործունեությունն ապօրինի է, հետևաբար պետք է պատժվի օրենքով։ Չի կարելի թուլ տալ, որ ոտնահարվեն բարեխիղճ արտադրողների շահերը»,-ասել է Ա.Ազիզյանը: Նա վստագեցնում է, որ դաշտը մաքրվելու է չլիցենզավորված արտադրանքից` Մտավոր սեփականության գործակալությունը դրոշմակնիք է տրամադրում միայն արտադրողին, որն այս դեպքում համարվում է պրոդյուսերը, իսկ կատարողը չի կարող զբաղվել սկավառակների արտադրությամբ: 2010 թվականին ընդունվել է «Հսկիչ նշանների միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքը։ 2 տարի անց այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել` հստակեցվել են որոշ դրույթներ, սահմանվել օրենքի ուժի մեջ մտնելու վեցամսյա ժամկետ և լրացուցիչ վեցամսյա ժամկետ սահմանվել առանց դրոշմապիտակների առկա արտադրանքը ապառելու համար։ Երեկ սահմանված ժամկետը լրացել է: Տեսաձայնասկավառակ վաճառող խանութների սեփականատերերն ու աշխատակիցներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել: Նրանք նոր կարգը համարում են Ա.Ազիզյանի կամայականության հետևանքը: Ակցիայի մասնակիցների խոսքերով` իրենք ստիպված են փակել իրենց վաճառակետերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |