Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին![]() 18 ապրիլի 2013 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ: Սարգսյանը ողջունել է նման քննարկումների անցկացումը, կապերի խորացումը և հայտնել կառավարության աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին: Այնուհետև ներկայացվել է Գայդարյան ընթերցումների գիտա-գործնական ծրագրի ընթացքը, որում քննարկումներ են ծավալվել սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ: Նշվել է, որ 2010 թվականից ՌԴ-ում մեկնարկած ծրագիրն ԱՊՀ երկրներից առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Ծրագրի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Երևանում անցկացված քննարկումների արդյունքներից, անդրադարձել տնտեսության և հումանիտար բնագավառներում ուսումնական և գիտական միջազգային փորձին ու միտումներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |