Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:
Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը և համատեղ ծրագրերի իրականացումը: