Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը 2013-ի մարտին 2012թ. նույն շրջանի համեմատ կազմել է 4,2 տոկոս՝ հասնելով 145 812 դրամի: Հայաստանում 2013-ի մարտին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 3,6 տոկոսով: Միաժամանակ, 2013-ի հունվար-մարտին 2012թ. նույն շրջանի համեմատ աշխատավարձի մակարդակը աճել է 3,8 տոկոսով՝ կազմելով 141 618 դրամ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2013-ի փետրվարին 2012-ի նույն շրջանի համեմատ միջին ամսական աշխատավարձն ավելացել է 1,9 տոկոսով` կազմելով 113 524 դրամ, իսկ 2013-ի մարտին 2013-ի փետրվարիի համեմատ 0,3 տոկոս անկում է գրանցվել: