20 ապրիլի 2013 - 00:59 AMT
Արցախի մարտական դիրքերից մեկում զինվոր է մահացել

Ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում,ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը:Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հայտնում էԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը։