ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԺԱՄԱՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերի Դեւիսը կարող է Լեռնային Ղարաբաղ ժամանել երրորդ երկրով` Վրաստանով: Այդ մասին հաղորդելով Բաքվի «525» թերթին` Դեւիսը հայտարարել է, որ տարածաշրջան կայցելի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, եւ կուղեւորվի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, զեկուցողը չի բացառել, որ մեկնումը Լեռնային Ղարաբաղ Թբիլիսիով կարող է անհնար լինել: Այդ կապակցությամբ Թ. Դեւիսը նշել է. «Եթե ես Ղարաբաղ գնամ Ադրբեջանով, դա չի նշանակում, թե ես պաշտպանում եմ Ադրբեջանին: Համապատասխանաբար` իմ ուղեւորությունն այնտեղ Հայաստանով չի նշանակում, թե պաշտպանում եմ Հայաստանին»: Դեւիսի խոսքերով` հակամարտության վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի տարածաշրջան ուղեւորությունից հետո:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---