Փոխվարչապետը ` ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է բացառել ծախսերի ավելացումը![]() 22 ապրիլի 2013 - 19:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ ապրիլի 20-ին Տարածքային կառավարման նախարարությունում տեղի ունեցած խոհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկին, համակարգի նախապատրաստվածությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ և Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ: ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին կատարված նախապատրաստական աշխատանքների մասին, քննարկվեցին, մասնավորապես, պոմպակայանների վերանորոգման և տեխնիկական շահագործման, ջրամբարներում կուտակված ջրային պաշարների հետ կապված հարցեր: Զեկուցվեց, որ ոռոգման շրջանն արդեն մեկնարկել է Արարատյան դաշտավայրում, ոռոգման նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են հանրապետության նախալեռնային շրջաններում, իսկ լեռնային շրջաններում համակարգը ոռոգմանը պատրաստ կլինի առաջիկա օրերին: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ա. Գևորգյանը կարևորեց ոռոգման նախապատրաստական աշխատանքների ճիշտ կազմակերպումը` գյուղացիական տնտեսություններին ժամանակին և պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովելու համար: Նա առանձնահատուկ անդրադարձավ նաև համակարգի անխափան գործունեության ապահովման խնդրին` կարևորելով մատակարարված ջրի հաշվառման, ձևավորված հասույթների դիմաց վարձավճարների ժամանակին և ամբողջական հավաքագրման աշխատանքների իրականացումը: Ա. Գևորգյանը նշեց, որ մի քանի օր առաջ անձամբ է ծանոթացել ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին, պատասխանատուների հետ քննարկել հետագա կուտակման հնարավորությունները: Նա նշեց, որ ներկայումս կուտակված ծավալները դեռևս բավարար չեն պնդելու, որ լարվածություններ չեն առաջանա, ուստի ոռոգման շրջանի հենց սկզբից պետք է առավելագույնս խնայողաբար ջրամատակարարում իրականացնել: Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև առանձնահատուկ ընդգծեց ՋՕԸ-ի կառավարման խորհուրդների աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` նշելով, որ այնտեղ պետք է քննարկման առարկա դառնան կարևոր հարցերը, իսկ նրանց գործունեությունը պետք է թափանցիկ լինի հանրության համար: Նա նաև ընդգծեց ՋՕԸ-ջրօգտագործող հարաբերություններում կանխիկ վճարումների երևույթը բացառելու, ինչպես նաև բոլոր գանձումները բացառապես ջրօգտագործողների հետ կնքված պայմանագրերի համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը: Ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Ա. Գևորգյանն առաջնային համարեց նաև համակարգի ֆինանսական կայունության ապահովման հարցը` ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորելով բացառել ծախսերի ավելացումը և աշխատանքներն իրականացնել հաստատված բյուջեների սահմաններում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |