Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր ուժերին միանալու կոչ է արել![]() 23 ապրիլի 2013 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 16:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Նոր Հայաստան» շարժման ակտիվիստների հետ միասին կլինի Բյուրեղավանում, ուր կհանդիպի քաղաքացիներին, իսկ ժամը 19:00-ին իր կողմնակիցների հետ կհանդիպի Թալինի քաղաքապետարանի դահլիճում: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից: Նշենք, որ երեկ, Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում էր: Նա , դիմելով ներկաներին, ասել էր, որ դեռ ուշ չէ, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքացիական նախաձեռնությունները առաջիկա օրերին կամ շաբաթներին միանան ժողովրդական շարժմանը .«Նախ մայիսի 1-ին, ապա մայիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքներին կանգնեն ժողովրդի կողքին և միասին հասնեն հաղթանակի: Որովհետև, անկախ ամեն բանից, թեև ոչ մեկ ակնթարթով, բայց ոչ էլ ուշացած մենք հասնելու ենք ժողովրդի հաղթանակին»,-ասել էր նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |