23 ապրիլի 2013 - 09:34 AMT
Ջավախիշվիլու անվան համալասարանի հայ ուսանողները խնդրել են ապրիլի 24-ին ազատել իրենց դասերից

«Վրաստանի Հայ Համայնք»-ի ուսանողական միության նախաձեռնությամբ Ի. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները խնդրանքով դիմել են ռեկտորին, որպեսզի վերջինս ապրիլի 24-ին հայ ուսանողներին ազատի դասախոսություններից:

«Մենք, ներքոստորագրյալներս, խնդրանքով դիմում ենք ձեզ, որ վերոնշյալ օրը (ըստ գործող օրենսդրության) Ի.Ջավախիշվիլու անվան Պետական Համալսարանի հայազգի ուսանողները ազատվեն դասերից, իսկ բաց թողնված ժամերը համարվեն հարգելի: Նմանապես խնդրում ենք, որպեսզի հաշվի առնեք այս օրվա կարևորությունը հայազգի ուսանողների համար և այն դեպքում, եթե ապրիլի 24 -ը համընկնի որևէ քննության հետ, թույլ տաք նրանց տվյալ քննությունը տեղափոխել քննության կենտրոնին հարմար ցանկացած օր» - ասվում է դիմումում:

Դիմումը ստորագրել է 25- ից ավելի ուսանող: «Վրաստանի Հայ Համայնք» -ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ այս նախաձեռնությանը աջակցություն են հայտնել նաև համալսարանի ազգությամբ վրացի ուսանողները: