Սինջար եզդիների ազգային միավորում. Իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի առջև

Սինջար եզդիների ազգային միավորում. Իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի առջև

PanARMENIAN.Net - 2007 թվականին այս օրը Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրապարակայնորեն գնդակահարվեցին ազգությամբ 24 եզդիներ: Տարելիցի կապակցությամբ հաղորդագրություն է է տարածել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որում ասված է.

«Սա ցավոք Իրաքում եզդիների հանդեպ իրականացրած ոչ առաջին և ոչ էլ առավել ևս վերջին հանցագործությունն էր: Սակայն այդ հրապարակային գնդակահարությամբ ցույց տրվեց, որ կարելի է բացահայտ հանցագոծություն կատարել և մնալ անպատիժ: Սպանված եզդիներից ամենաերիտասարդը տասը տարեկան մի տղա էր, սպանվածների թվում էին նաև տաս հոգուց բաղկացած մեկ ընտանիք: Այս և մնացած այլ հանցագործությունները եզդիների նկատմամբ կատարվել են ազգային-կրոնական հողի վրա: Իրաքի սահմանադրությամբ և օրենքներով չեն պաշտպանվում ազգային փոքրամասնությունների, և, մասնավորապես, եզդիների իրավունքները: Այսօր իրաքաբնակ եզդիները կանգնած են մեծ վտանգի աջև: Արդեն իսկ հարյուր հազարավոր եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը: Քաղաքակիրթ աշխարհը չի կարող անտարբեր լինել Իրաքում ծավալվող իրադարձություններին: Այնտեղ պետք է ապահովված լինեն բոլոր ազգերի իրավունքները, հետևաբար չպետք է վտանգված լինի որևէ ազգային փոքրամասնության գոյություն: Ի վերջո ռազմական միջամտությունը Իրաքում ի սկզբանե հենց այդ նպատակն էր հետապնդում: Մենք դատապարտում ենք Իրաքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործությունները և հրավիրում քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը աշխարհի հնագույն ազգերից մեկի` եզդիների առջև ծառացած խնդիրների վրա»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---