Ոստիկանություն. Ապրիլի 9-ին հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել

Ոստիկանություն. Ապրիլի 9-ին հասարակական կարգ  ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել

PanARMENIAN.Net - «Առավոտ» օրաթերթն այսօրվա համարում տեղադրել էր մի հրապարակում, որտեղ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի պնդում է, թե ապրիլի 9-ին ծառայություն կատարող ոստիկաններից մեկը զինված է եղել ինքնաձիգով:

Այս առնչությամբ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 9-ին զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգ ապահովող ոչ մի ոստիկան հրազեն չի կրել:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Ժառանգության» երթի ժամանակ Բաղրամյան պողոտայում միջադեպ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վնասվածք էր ստացել:

Նշենք նաև, որ Արմեն Մարտիրոսյանը երեկ որպես գործով վկա հրավիրվել էր ՀՔԾ՝ ցուցմունք տալու:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---