Սարգիս Սարգսյան. ԵԱ հայ թաեքվանդիստները լավ չմասնակցեցին փորձի պակասի պատճառով

Սարգիս Սարգսյան. ԵԱ հայ թաեքվանդիստները լավ չմասնակցեցին փորձի պակասի պատճառով

PanARMENIAN.Net - Կիշինյովում (Մոլդովայում) ավարտվել է թաեքվանդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 5 հայ մարզիկներ: Առաջնությանը մասնակցել են 42 երկրների թաեքվանդիստներ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Սարգսյանը նշել է, որ առավել հաջող հանդես է եկել 54 կգ քաշային Սերգեյ Ավանեսովը, որը կարողացել է 2 հաղթանակ տոնել:

«Եթե նրան հաջողվեր հաղթել նաև Գերմանիան ներկայացնող մրցակցին, ապա կկարողանար պայքարել մեդալի համար: Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) դուրս մնաց առաջնությունից մրցավարական կոպիտ սխալի պատճառով: Իր հնարավորությունների սահմաններում հանդես եկավ նաև Հայկ Խաչատրյանը (74 կգ)»,- ասել է մարզիչը:

Սարգսյանի խոսքով, հայ մարզիկներն այդքան էլ փորձառու չեն և բացի այդ էլ մենամարտում էին իրենցից մի քանի տարով մեծ մրցակիցների հետ: «Մեզ համար շատ կարևոր էր, որ մեր երիտասարդ մարզիկները, որոնք հիմնականում 16-17 տարեկան են, կարողանան փորձ ձեռք բերել, որպեսզի ավելի վստահ ելույթ ունենան միջազգային խոշոր մրցաշարերում»,- ավելացրել է նա:

Ապրիլի 28-ին Էջմիածնում կայանալու է Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից հետո էլ որոշվելու է հավաքականի ուսումնամարզական հավաքների ծրագիրն ու մրցաշարերի ցանկը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---