Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է![]() 23 ապրիլի 2013 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է: Այս մասին հայտնում են նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին գրասենյակից: «Այժմ մեր կողմից մշակվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան ուղղվելիք դիմումը»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։ Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 5-ին` ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, նա մեղադրվում է Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ: Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |