23 ապրիլի 2013 - 13:51 AMT
Արգենտինացի ֆուտբոլիստները մարզադաշտում պարզել են «Բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը» պաստառը

Արգենտինայի ֆուտբոլային առաջնության` «Բոկա Խունիոս»-«Բելգրանդո դե Կորդոբա» խաղից առաջ` «Բոկա Խունիոս» ակումբի պատանիները մարզադաշտում պարզել են պաստառ, որին գրված է եղել. «Բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը»:

DiarioArmenia պարբերականի հաղորդմամբ` ակցիան կազմակերպվել է արգենտինահայ համայնքի կողմից և նվիրված է Մեծ եղեռնի 98-րդ տարելիցին: