Վիկ Դարչինյանը ցանկանում է Նոնիտո Դոնեյրի փոխարեն WBC գոտու համար մենամարտել Վիկտոր Տերրասասի հետ![]() 23 ապրիլի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Փրոմոութեր Ֆրենկ Էսպինոզան հայտարարել է, որ հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը չի ցանկանում կողքից հետևել, թե ինչպես է Նոնիտո Դոնեյրը հոկտեմբերին մենամարտելու գերթևթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկտոր Տերրասասի հետ: Էսպինոզան նշել է, որ Դարչինյանը NABF չեմպիոն է ու առաջին տեղն է գրավում 112 բռնցքամարտիկների ցուցակում, որպեսզի մենամարտի Տերրասասի հետ, հայտնում է boxingscene.com-ը: Մայիսի 11-ին Լարեդոյում (ԱՄՆ) Վիկ Դարչինյանը 10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Խավիեր Գալոյի դեմ: «Վիկը արժանի է մենամարտել Տերրասասի հետ, եթե հաղթի, երջանիկ կլինի ռևանշ անցկացնել Դոնեյրի հետ: Ես նույնիսկ կարդացել եմ, որ Տերրասաս-Միխարես զույգի հաղթողը ստիպված է լինելու հանդիպել Դարչինյանի հետ»,-ասել է Էսպինոզան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |