Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին![]() 23 ապրիլի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր հրեա ցեղասպանագետ, Ցեղասպանության հանրագիտարանի գլխավոր խմբագիր Իսրայել Չարնին իր անձնական գրադարանը նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Գրադարանը ներառում է շուրջ յոթ հարյուր հատոր ցեղասպանագիտական գրականություն, այդ թվում տեսական գրականություն, հրեական Ողջակիզմանը և Հայոց ցեղասպանության թեմային առնչվող միավորներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նպատակադրված է այս հարուստ հավաքածուն զետեղել ՀՑԹԻ նոր գրադարանային մասնաշենքում և ի պատիվ Իսրայել Չարնիի բացել առանձին անվանական սենյակ, Facebook-ի իր էջում գրել է թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այս նվիրատվությունը ՀՑԹԻ գրադարանին վերջին հինգ տարիների ընթացքում խոշորագույնն է: Այն հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |