Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան է տեղի ունեցել Կիևում![]() 23 ապրիլի 2013 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության և Կիևի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության և ազգագրական ինստիտուտում կայացավ կլոր սեղան` «1915 թ. Հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի» խորագրով: Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, ԶԼՄ–ների, հայ համայնքի, ազգային փոքրամասնությունների, ցեղասպանության, միջազգային և մարդու իրավունքների նշանավոր մասնագետներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով կլոր սեղանի մասնակիցներին` Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր ելույթում նշեց ,որ այս օրերին ողջ հայ ժողովուրդը` Հայաստանում և սփյուռքում կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ՝ միաժամանակ մեկ անգամ ևս բերելով իրենց խոնարհումը և հարգանքի տուրքը անմեղ զոհերի հիշատակին: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի դարավոր պատմության ամենամռայլ էջն է, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքը 1,5 միլիոն մարդկային կյանք և հարյուրամյակների ընթացքում ստեղծված մեր մշակույթի հոգևոր և նյութական արժեքները, իսկ ցեղասպանությունից փրկվածները սփռվեցին ողջ աշխարհով: Այն հիրավի հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի այլև` ողջ մարդկության հանդեպ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ նա նշեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և Հայաստանը սփյուռքի հետ համատեղ շարունակելու է աշխատանքները այդ ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել պատմական արդարությանը և դրանով նաև իրենց մասնակցությունը բերել աշխարհում հնարավոր նոր ցեղասպանությունների կանխմանը: ՀՀ դեսպանը իր խորը երախտագիտությունը հայտնեց Ուկրաինային և ուկրաինացիներին ցեղասպանությունից վերապրածների մի մասին Ուկրաինայում հյուրընկալելու համար, իրենց ակտիվ մասնակցությունն ու ներդրումն են բերել և շարունակում են բերել երկրի զարգացման և ամրապնդման գործում: Կլոր սեղանին ողջույնի խոսք ասեցին և մասնակիցներին բեղմնավոր աշխատանք մաղթեցին, Ուկրաինայի հայերի միության նախագահ ԳՌ–ի պատգամավոր Վ.Շատվորյանը, Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գ.Բունիաթյանը, ԳՌ -ի–ի պատգամավորներ Ա. Գերմանը, Բ.Ֆելդմանը, Ի.Շվայկը, Վ. Կուլչակը: Նրանք բոլորը նշեցին, որ դա սարսափելի ոճրագործություն է, ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության հանդեպ և նրա միջազգային ճանաչումը և դատապարտումը նոր հնարավոր ցեղասպանությունների կանխման լավագույն միջոցներից մեկն է: Մասնավորապես, Աննա Գերմանը նշեց, որ կլոր սեղանին ԳՌ–ի պատգամավորների՝ նման պատկառելի կազմով մասնակցությունը վկայում է Հայոց ցեղասպանության նկատմամբ պետության վերաբերմունքի և հայ համայնքի դերի բարձր գնահատման մասին: Կլոր սեղանին զեկուցումներով հանդես եկան Հոլոքոստի ինստիտուտի տնօրեն Ա.Պոդոլսկին, ազգային փոքրամասնությունների պետական կոմիտեի նախկին նախագահ Յու. Ռեշետնիկովը և պատմության ինստիտուտի Սևծովյան քաղաքակրթության սեկտորի ղեկավար Օ.Գալենկոն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |