Գյումրիում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացածներից մեկը մահացել է

Գյումրիում կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացածներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Գյումրու Շիրակի փողոցում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած քաղաքացիներից մեկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ոստիկանության Գյումրու բաժնից:

Ավելի վաղ Գյումրու բժշկական կենտրոնից PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել, էին, որ իրենք քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չունեն, միայն գիտեն, որ նրանց վիրահատելու են:

Ոստիկանության Գյումրու բաժնից էլ տեղեկացրել էին, որ Շիրակացի փողոցում կրակոցներ են հնչել, որից հետո երկու հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել են հիվանդոց: Ոստիկանության աշխատակիցն այլ մանրամասներ չէր հաղորդել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---