Հայփոստը համալրել է իր ավտոտնտեսությունը 25 նոր ավտոմեքենաներով![]() 23 ապրիլի 2013 - 17:14 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ»-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ և անվտանգ: Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից: Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, և կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը: Յուրաքանչյուր տարի «Հայփոստ»-ի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարևոր մասն է կազմում: Այն ուղղված է «Հայփոստ»ի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն և բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |