23 ապրիլի 2013 - 17:36 AMT
Փոփոխություն և լրացում է կատարվել ասպիրանտուրայի ընդունելության կարգում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 740-ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին»: Համաձայն հրամանի` «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության կարգում» կատարվել է փոփոխություն, մասնավորապես, կարգի 2.2 կետի ա/ ենթակետում ««TOEFL» (iBT) (այԲԻԹԻ)» բառերից հետո լրացվել է «և iTP (այԹԻՓԻ)» բառերը, իսկ 2.2 կետի ա/ ենթակետի 2-րդ պարբերությունը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ` ««TOEFL» (iTP) միավորների համապատասխանեցումն «TOEFL» (iBT)-ին իրականացնելիս առաջնորդվել` համաձայն Կրթական թեստավորման ծառայության /ETS/ /www.ets.org/ պաշտոնական կայք-էջում տեղադրված ուղեցույցի», հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը: