ԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները![]() 23 ապրիլի 2013 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 5-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 4-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք`1 -ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական, «Օրինաց երկիր» կուսակցություն ՝ 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել ապրիլի 26-ից մինչև մայիսի 1-ը: ԿԸՀ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում քննարկել է նաև Երևանի ավագանու անդամի թեկնածու Դանիել Իոաննիսյանի և քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |