Անրի Ռենո. Ապրիլի 24-ը ֆրանսիացիների համար չափազանց կարևոր օր է![]() 24 ապրիլի 2013 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ֆրանսիացիների համար չափազանց կարևոր օր է, ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նա նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունն այնքան կարևոր է երկրի համար, որ Ֆրանսիայի խորհրդարանն այն ընդունել է դեռ 12 տարի առաջ: «Ֆրանսիական շատ քաղաքներում հազարավոր ֆրանսահայեր են ապրում, ինչն ավելի է ամրացնում երկու երկրների կապերը»,- ասել է նա: Դեսպանի հետ Ծիծեռնակաբերդում էր նաևՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն, ով հեղինակել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը կրկին մերժվել է: Նա ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ապա լուսանկարել հուշահամալիրը, Արարատ լեռը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |