Բուենոս Այրեսի հայկական համայնքը երթով կշարժվի դեպի Թուրքիայի դեսպանատուն![]() 24 ապրիլի 2013 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի Իրավաբանական ինստիտուտից այսօր հայ երիտասարդները երթով կշարժվեն դեպի Թուրքիայի դեսպանատուն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Բուենոս Այրեսի հայ երիտասարդների Միության անդամ Եվգենիա Հակոբյանը, երթին միանալու է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսկիբելը: «Դեսպանատան բակում մենք հանդես կգանք դիմումով` կոչ անելով Թուրքիային ընդունել Հայոց Ցեղասպանությունը: Այնտեղ ելույթ կունենա նաև Պերես Էսկիբելը»,- նշեց Հակոբյանը: Ըստ նրա, բացի այս միջոցառումից, հայկական տարբեր երիտասարդական միություններ այսօր կկազմակերպեն տարբեր միջոցառումներ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Իսկ այս պահին Բուենոս Այրեսի կենտրոնական եկեղեցում մատուցվում է պատարագ: Պատարագ կմատուցվի նաև մեր հայկական եկեղեցում»,- ավելացրեց նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |