Հունաստանում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին![]() 24 ապրիլի 2013 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի Թեսսալոնիկի քաղաքում ոստիկանությունը ցրել է Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարներին, որոնք, ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Հայոց ցեղասպանությունն էին ոգեկոչում: Այս մասին հաղորդում է enetenglish հունական պարբերականն ու մանրամասնում, որ հավաքված 250 ցուցարարների դեմ ոստիկանները պղպեղի գազ են կիրառել: Ցուցարարները հիմնականում Հունաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներ են եղել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու պահանջել հյուպատոսարանին բողոք–նամակ հանձնելու թույլտվություն։ Պարբերականը որպես հիշեցում նկատում է, որ Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկիրների թվում է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |