Ընդդիմությունը ներկայացնող Հայաստանի ԿԸՀ-ի անդամը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Պլուզյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հարկ է նշել, որ Զավեն Պլուզյանը ԿԸՀ էր ներկայացվել «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունից, որը բոյկոտեց Հայաստանում նոյեմբերի 27-ին կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, ինչպե ս նաեւ հետ կանչեց իր ներկայացուցչին ընտրական հանձնաժողովից: Մինչդեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել են, որ Զավեն Պլուզյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---