Վաղը Գ․Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա Սերժ Ավեդիքյանի բեմադրած, բոլորի կողմից սպասված «Անուշ» օպերայի պրեմիերան։ Իսկ մինչ այդ` այսօր անցկացվում էր օպերայի բաց փորձը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի փոխանցմամբ, փորձի ավարտին միջադեպ է տեղի ունեցել։ Դահլիճը լեփ-լեցուն էր և երբ ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր, դահլիճի կենտրոն դուրս եկավ Ավագ Պետրոսյանի որդին (Ա․Պետրոսյանը հայ օպերային թատրոնի մենակատարներից էր․ Ա.Տիգրանյանի «Անուշում» Սարոյի դերակատարը․- խմբ․) ու սկսեց փնովել օպերան՝ ասելով․
«Դուք թաղեցիք հայկական օպերայի ավանդույթները։ Շնորհակալություն հայտնենք Սերժ Ավեդիքյանին, որ նա այս խայտառակությունը երկար չի պահելու Հայաստանում ու տանելու է Ֆրանսիա»։