ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ «ԵՌՅԱԿԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՔՆՆԱՐԿԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - Եվրոպական Միության «եռյակը» այսօր Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, թուրք պաշտոնյաների հետ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները կքննարկեն նաեւ Թուրքիայում քաղաքական եւ օրենսդրական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ապահովման հարցերը, ինչպես նաեւ Կիպրոսի հիմնախնդիրը: Նշենք, որ Եվրամիության «եռյակի» կազմում ընդգրկվում են այն երկրների ներկայացուցիչները, որոնք Եվրամիությունում նախագահել են, նախագահում են եւ պետք է նախագահեն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---