Միչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանի համար 40 միլիոնի մասին խոսակցությունները չափազանցված են

Միչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանի համար 40 միլիոնի մասին խոսակցությունները չափազանցված են

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն թիմի բաց մարզման ժամանակ անդրադարձել է այն լուրերին, թե «Լիվերպուլը» պատրաստ է 40 մլն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի համար:

«Այդ հարցով ոչ ոք ակումբ չի դիմել, դրանք զուտ խոսակցություններ են: Ինտերնետում տարբեր գումարների մասին է խոսվում, որոնք իբր առաջարկվում են Հենրիխի համար, սակայն մարդիկ պետք է իմանան, որ նրա պայմանագրում որոշակի գումար է նշված այդ դեպքի համար, որից ավելի ոչ ոք չի առաջարկի: Ուստի «Լիվերպուլի» առաջարկած 40 մլն մասին խոսակցություններին պետք չէ ուշադրություն դարձնել: Այդ գումարը չափազանցված է»,-Լուչեսկուի խոսքն է մեջբերում hotsport.ua-ն:

Մարզիչը նշել է նաև, որ Մխիթարյանը գերազանց խաղացող է և նա կցանկանար, որ հայ ֆուտբոլիստը մնար «Շախտյորում»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---