GALLUP International association. Երևանցիների մեծ մասը քաղաքում կատարված փոփոխությունները դրական է գնահատել![]() 27 ապրիլի 2013 - 10:32 AMT PanARMENIAN.Net - GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իրենք անցկացրել են 1066 հարցում: Ըստ նրա արդեն երրոդ անգամն են իրականացնում այսպիսի հետազոտություն. առաջինն արել են նոյեմբերին, հետո փետրվարին և հիմա: «Երևանցիների շուրջ 76% վերջին 1,5 տարվա ընթացքում Երևանում կատարված փոփոխությունները դրական է գնահատել: Սակայն նրանք կարծում են, որ Երևանի առջև կանգնած են մի շարք խնդիրներ, որոնցից են հասարակական տրանսպորտի, աղբահանության և բնապահպանության հարցերը»,- նշեց Նավասարդյանը: Ըստ հարցումների, երևանցիների մեծ մասը ցանկանում է տեսնել կանաչ տարածքների ավելացում, խաղահրապարակների ավելացում, մշակութային և սպորտային միջոցառումների շատացում: Հարցման արդյունքում բարձր գնահատականների են արժանացել Ավան և Կենտրոն համայնքները, իսկ ցածր՝ Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |