Սիրիայի զինյալ ընդդիմության կորիզը կազմում են օտարերկրացիները, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:
Դաշնության Խորհրդի փոխխոսնակ Իլյաս Ումախանովի հետ հանդիպմանը նա հայտնել է, որ ընդդիմությունը հիմնականում բաղկացած է վարձկաններից, որոնք Սիրիա են ներթափանցում ոչ միայն հարևան երկրներից, այլ նաև Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից և այլ պետություններից:
Ըստ նրա, Սիրիայում գրոհայիններ կան շուրջ 29 երկրներից: Միայն Եմենից նրանց թիվը հասնում է 5 հազարի: Ըստ նրա, օտարերկրացի գրոհայինների հոսքը Սիրիա անկասելիորեն աճում է, հայտնում է «Ինտերֆաքսը»: