Ս.Սարգսյանը մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի նոր համալիրի հիմնարկեքի արարողությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի «Ինգեոկոմ միավորում» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Ռուդյակը դեկտեմբերի 2-ին կապսուլա տեղադրեցին պաշտպանության նախարարության շենքերի նոր համալիրի հիմքում: Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այդ տարածքը Հայաստանի կառավարության 1993 թվականի որոշման համաձայն հատկացվել էր պաշտպանության նախարարության կարիքների համար, սակայն համապատասխան ֆինանսների բացակայության պատճառով շինարարական աշխատանքները հետաձգվել էին անորոշ ժամանակով: «Պաշտպանության նախարարությանը անհրաժեշտ է նոր արդիականացված շենք զորքերի արդյունավետ կառավարում ապահովելու համար: Ներկայումս Պաշտպանության նախարարության վարչությունները եւ Կենտրոնակայանը տարբեր տեղերում են գտնվում, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում զորքերի կառավարման հարցում»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որ շենքում կգտնվի ներկայիս պաշտպանության նախարարը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը հայտարարել է.«Իմ ապագա գտնվելու վայրը լիովին կախված է ընտրություններից եւ ընտրողների վստահությունից, հնարավոր է, որ ես տանը հայտնվեմ»,-նշել է պաշտպանության նախարարը: Նշենք, որ Պաշտպանության նախարարության նոր շենքերի համալիրի գլխավոր կապալառուն «Ինգեոկոմ-Երեւան» ՓԲԸ-ն է: 2004 թվականի հոկտեմբերին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունեց ռուսական «Ինգեոկոմ-Երեւան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Ռուդյակին: Հանդիպման ընթացքում, գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է սկսել պաշտպանության նախարարության նոր շենքերի շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ մասնակցել Երեւանի կառուցապատման ծրագրին: Մոտակա 2-3 տարվա ընթացքում «Ինգեոկոմը» նախատեսում է շուրջ 100 միլիոն դոլար ներդնել Երեւանում 300 հազար ք.մ բնակելի եւ առեւտրային տարածքների շինարարության համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր