Վահրամ Միրաքյան. Սյունիքում ոչխարաբուծության զբաղվելու հետևանքով կարող են լուրջ խնդիրներ ծագել

Վահրամ Միրաքյան. Սյունիքում ոչխարաբուծության զբաղվելու հետևանքով կարող են լուրջ խնդիրներ ծագել

PanARMENIAN.Net - ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը կարծում է, որ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատականի միջև կնքված հուշագիրը, որով վարձակալության սկզբունքով թույլատրվելու է իրանցի ֆերմերներին ոչխարաբուծությամբ զբաղվել Հայաստանում, մի քանի վտանգներ է պարունակում:

«Այն կարող է առաջացնել էկոլոգիական, ազգային ու բնապահպանական խնդիրներ: Ոչխարներին պահելու համար Սյունիք է գալու նաև մոտ 2000 բնակչություն, իսկ քանի որ նրանք շատ արագ են բազմանում, կարճ ժամանակում մեծ զանգված կկազմեն: Բացի այդ էլ գայլերի դեմ պայքարելու համար կարող են զինված շրջել, ինչն էլ կարող է օգտագործվել թուրքական ու ադրբեջանական հետախուզական ծառայությունների կողմից »,- ասաց նա:

Միրաքյանը նաև լուրջ վտանգ է համարում այն, որ Արևելյան Ատրպատականի բնակչությունը հիմնականում թրքախոս իրանցիներ են և նրանց էթնիկական պատկանելիությունը հարում է ադրբեջանցիներին:

Ըստ նրա, եթե հանկարծ Իրանում կամ էլ Արցախում պատերազմ լինի, ապա հետևանքները կարող են ավելի լուրջ լինել: Միրաքյանի խոսքով, շատ կարևոր է այս հարցում հստակ պետական մոտեցում, որպեսզի վարչապետը կամ էլ փոխվարչապետը պաշտոնապես հայտարարեն, որ չեն պատրաստվում նման պայմանագիր ստորագրել: «Սյունիքի մարզպետը շատ հակասական հայտարարություններ է անում, մեկ նա նշում է, որ նման համագործակցություն չի լինի, մեկ էլ, թե այն շահավետ է մեզ համար: Մեզ հստակ պատասխան է պետք այս հարցի վերաբերյալ»,- ավելացրեց նա:

Նա չի բացառում այդ համագործակցության կարճաժամկետ շահը, բայց գտնում է, որ 10 տարի հետո վնասները կարող են զգալի լինել, քանի որ հողատարածքները այլևս չեն կարող օգտագործվել այլ նպատակներով. «Օրենսդրական մակարդակում էլ որոշ բացթողումներ կան, քանի որ համայնքները կարող են իրենց տարածքները վարձով տալ այլ երկրների քաղաքացիների»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---