Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին![]() 27 ապրիլի 2013 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Նա բարձր է գնահատել Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար: Կովալենկոն հավաստիացրել է, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |