«Ռոսկոսմոս». Տիեզերագնացները բաց տիեզերք դուրս կգան Օլիմպիական ջահով

«Ռոսկոսմոս». Տիեզերագնացները բաց տիեզերք դուրս կգան Օլիմպիական ջահով

PanARMENIAN.Net - «Ռոսկոսմոսը» պաշտոնապես հաստատել է, որ նախատեսվում է արտահերթ ելք բաց տիեզերք, որի ժամանակ ռուսաստանցի տիեզերագնացները կտանեն Օլիմպիական ջահը:

«Դա կլինի ոչ թե պատճենը, այլ հենց Օլիմպիադայի ջահերից մեկը»,-ասել է «Ռոսկոմոսի» փոխղեկավար Վիտալի Դավիդովը:

Նա պարզաբանել է, որ ջահը կլինի առանց կրակի, քանի որ կրակ ոչ ոք թույլ չի տա տանել կայան: Ըստ նրա, բաց տիեզերք դուրս գալու սցենարը համաձայնեցված է Օլիմպիական կոմիտեի հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան 2014 թվականին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---