Անդրանիկ Նիկողոսյան.«Մեկ քայլ առաջ»-ն առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում![]() 27 ապրիլի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները ապրիլի 27-ին հանդիպեցին լրագրողների հետ: ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նշեց, որ սա առաջին մաշտաբային ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում: «Դրա կայացմանը աջակցել են Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները: Համաժողովը շատ լավ է ընթանում, ինչն, իհարկե ուրախացնում է»,- ասաց նա: Տաջիկստանը ներկաացնող Նաջիմիդին Ավդուռախմանովը խոստովանեց, որ այս համաժողովը համագործակցության նոր ուղիներ կստեղծի: «Հույս ունեմ, որ ամեն տարի կհավաքվեն ԱՊՀ երկրների երիտասարդ ակտիվիստները և նոր հաջողություններ կարձանագրեն: Համաժողովի ընթացքից շատ գոհ ենք»,- ասաց նա: Մասնակիցներն ընդգծեցին, որ համաժողովը շատ մեծ նշանակություն ունի երիտասարդների համար, քանի որ իրենք կարողանում են արտահայտվել և ինքնուրույն որոշումներ կայացնել: Համաժողովի ընթացքում որոշվել է ֆոտոկրոս ստեղծել, որպեսզի ԱՊՀ երկրների լուսանկարիչները լինեն տարբեր երկրներում և այնուհետև իրենց աշխատանքները ներկայացնեն ցուցահանդեսում: Ստեղծվելու է վիրտուալ տարածություն, որտեղ ԱՊՀ երկրներում առկա կարևոր հարցեր են քննարկվելու: «Մեկ քայլ առաջ» եվրասիական երիտասարդական համաժողովի մեկնարկը տրվել է ապրիլի 26-ին: Մասնակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Համաժողովի շրջանակներում անցկացվում են գիտաժողովներ, կլոր սեղաններ և քննարկումներ: Մասնակցում են երիտասարդական կազմակերպություններ, հասարակական և քաղաքական ակտիվ գործիչներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |