Մայիսի 7-18 նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային նոր գերմրցաշար: Այստեղ ելույթ կունենա նաև ՖԻԴԵ-ի վարկանիշով երկրորդ համար Լևոն Արոնյանը:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Սերգեյ Կարյակկինը (Ռուսաստան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաո (Չինաստան) և Ջոն Համմերը (Նորվեգիա):
Մրցաշարը կանցնի մեկ շրջանով: Մրցանակային ֆոնդը կազմում է 650 հազար եվրո: Եթե այս մրցաշարը հաջող անցնի, ապա կազմակերպիչները այն կդարձնեն ավանդական