Ապրիլի 28-ին և 29-ին եղանակը Հայաստանում կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով:
Հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների, պարզ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք և ցերեկը, և գիշերը կբարձրանա ևս 3-5 աստիճանով:
Երևանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա: Գիշերը +8-10, ցերեկը +21- 23, երեկոյան +16-18, հայտնում է Meteo-tv: