ՀՀ Գլխավոր շտաբի պետը չի բացառել, որ 2006 թվականին կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հարցում 2 դեկտեմբերի 2005 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում համեմատաբար հանգիստ է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, երկու հակամարտող կողմերը ներկայումս անց են կացնում ինժեներաշինարարական բնույթի միջոցառումներ: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ ռազմական գործողություններ սկսվեն` ի նկատի ունենալով Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, Միքայել Հարությունյանը հայտարարել է.«Մենք չենք անտեսում այդ վարկածը, դրա համար էլ նախապատրաստվում ենք: Սակայն, չեմ կարծում, որ մոտ ապագայում Ադրբեջանը կգնա այդ քայլին»,-հայտարարել է նա` չբացառելով տարբեր տիպի սադրանքների հնարավորությունը ադրբեջանական կողմից: Մ.Հարությունյանը չի բացառել նաեւ, որ 2006 թվականին կարող է առաջընթաց գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` «ընտրություններն Ադրբեջանում ավարտվել են, եւ երկու երկրների նախագահները, կարծում եմ, հնարավորություն կունենան բանակցել հանգիստ պայմաններում»: Անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը` Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը նշել է, որ ամեն ինչ կախված է բանակցություններից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |