Հրդեհ՝ Եղվարդում. Տանտերը այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

Հրդեհ՝ Եղվարդում. Տանտերը այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 10.26-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.47-ին, մարվել՝ 11.19-ին:

Այրվել է թիվ 17 բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը եւ նախասրահը՝ գույքով (50 քմ):

Բնակարանում գտնվող բնակիչ` 29-ամյա Ալիկ Հարությունյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Ա. Հարությունյանը տեղափոխել է Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---