Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի «Սև ցուցակը»: Տեղեկություն տալուց հրաժարված կազմակերպությունների և անձանց ցանկը մեծ չէ, ընդամենը մեկ անուն՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան:
Թեև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի 1-ին եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 60 հարցում, ապա` նաև կրկնակի հարցումներ, սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը պատասխան տրամադրելով:
Սակայն սա չի համարվումսա պատասխան գրությունների որակական ցուցանիշ. դեռևս շատ են թերի պատասխանները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնից հայտնում են, որ 2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն տրամադել էր թերի պատասխան` ըստ հերթական համարների չներկայացնելով որոշ կարգադրությունների պատճեններ: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմել է ԱԺ-ին` խնդրելով տրամադրել պակասող կարգադրությունների պատճենները: Կրկնակի հարցմանը ԱԺ-ն պատասխանել է մերժումով: